ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ (ԳԲԱԾԻԳ)

 

Գյուղատնտեսական հողերի, անասնագլխաքանակի և տեխնիկայի սեփականաշնորհումը սկիզբ դրեց նոր արտադրահարաբերությունների, ինչը առաջացրեց մի շարք դժվար լուծելի խնդիրներ, որոնցից առաջին հերթին հարկ է նշել հին ինֆրակառուցվածքի և շուկաների կորուստը, հողակտորների մասնատվածությունը, մեծ թվով փոքրածավալ անասնապահական մթերք արտադրողներին: Փաստացի բնամթերային կամ կիսաբնամթերային տնտեսությունները հարկ էր կոնսոլիդացնել, նպաստել նրանց ինստիտուցիոնալ զարգացմանը, ապահովել կայուն եկամուտներ:
Այդ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերից առաջինը՝ «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր»-ը շուրջ 20մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, մեկնարկեց 1997թ սեպտեմբերին, որին նախորդեցին մեկ տարվա նախապատրաստական աշխատանքներ: Այն նպատակ ուներ ավելացնել գյուղատնտեսական արտադրությունը՝ աջակցելով մասնավոր տնտեսությունների զարգացմանը, վերամշակող ձեռնարկություններին, ուժեղացնելով ինստիտուցիոնալ կառույցներն ու խորհրդատվությունը,գյուղատնտեսական հետազոտություններն ու շուկայավարման տեղեկատվությունը: Այս փոխկապակցված հիմնախնդիրներում հանգուցայինը հանդիսանում էր խորհրդատվությունը, որն այդ պահին 5-ամյա պատմություն ուներ արդեն Հայաստանում, և որպես այդպիսին դարձավ ծրագրի համար առանցքային և ենթակա հետագա զարգացման:
Ծրագրերից երկրորդը՝ «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրիր» (ԳՁՓԱԳԶԾ), իր նախապատրաստական փուլով մեկնարկեց 2005թ՝ մինչև առաջին ծրագրի ավարտը: 2005թ հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվեց Զարգացման վարկի համաձայնագիր (թիվ 4095AM) 13,3 միլիոն SDR (20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկային և 1,75 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհային գումարի: Զարգացման վարկի համաձայնագիրը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվեց 2005թ հոկտեմբերի 26-ին: Ծրագիրը համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության (1,82 միլիոն ԱՄՆ դոլար) և այլ աղբյուրների (4,63 միլիոն ԱՄՆ դոլար) կողմից: Ծրագիրը ճանաչվել է էֆեկտիվ 2005թ դեկտեմբերի 16-ին և իրականացվելու է մինև 2009թ նոյեմբերի 30-ը: Այն իր բազմանպատակությամբ ու խնդիրների շաղկապվածությամբ միանգամայն համապատասխանում է առկա գյուղատնտեսության առջև դրված բազում հիմնահարցերին և նպաստելու է երեք ռազմավարությունների իրականացմանը.
 
- ՀՀ կառավարության գյուղատնտեսական սեկտորի զարգացում,
- աղքատության հաղթահարում,
- երկրի տնտեսության այլ բնագավառների հետ համագործակցություն
 
Երրորդ՝ «Թռչնագրիպին հակազդելու ծրագիր»-ը (ԹՀԾ) իրականացվում է ԳԲԱԾԻԳ-ի կողմից՝ համագործակցությամբ Առողջապահության նախարարության համապատաս¬խան ԾԻԳ-ի ու Միջգերատեսչական օպերատիվ շտաբի և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ՝ 2006 թվականի սկզբից:
 

| Մեր մասին
|
| ԳՁՓԱԳԶ
|
| Թռչնագրիպ
|
| ՀԳՌԿՄ
|
| Նորություններ
|
| Հետադարձ Կապ
|